ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է

Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է
31.07.2023 | 11:28

Եթե «արևմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկընդմիշտ փակվել է, և այս պահին հրատապ է արդեն, ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են:

Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջևանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդը կլինի պատմական Արցախի տարածքները և այլն:

Հայրենական բոլոր այն գործիչները և հաստիքային քարոզիչները, որոնք լուրջ դեմքով խորհուրդներ են տալիս Արցախի իշխանություններին՝ ուղիղ բանակցություններ սկսել Բաքվի հետ, թող գոնե բացատրեն, թե ինչպես են պատկերացնում այդ, մեղմ ասած, արկածախնդրությունը, երբ Բաքուն առավել քան բացահայտ առաջնորդվում է միայն Արցախը հայաթափելու «քաղաքակիրթ» մեթոդներով՝ ա) արցախցիներին քրեական հետախուզում հայտարարելու մի հսկայական ցուցակ է կազմել, որոնց մեջ անխտիր մտնում են բանակցության բոլոր հնարավոր թեկնածուները, անգամ՝ վարորդները և բ) աներկբա պահանջում է անհապաղ լուծարել բոլոր սահմանադրական մարմինները և պետական խորհրդանիշերը, որից հետո կմտածեն համաներման հնարավորության և սահմանների մասին, ուստի անհասկանալի է, թե ով է լիազորված լինելու ներկայացնել Արցախը և այլն:

Հ.Գ. Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է :

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ